Աթենքի արևմուտքում՝ Ասրոպիրգոսում, թափոնների վերամշակման ձեռնարկությունում տեղի ունեցած խոշոր հրդեհից տուժածներից մեկը մահացել է KAT (General Hospital of Attica KAT) հիվանդանոցում, հայտնում է Kathimerini-ն։
Տղամարդը ստացել էր ծանր այրվածքներ և այն երեք անձանցից մեկն էր, որոնք ամենածանրն էին տուժել հինգշաբթի առավոտյան վերամշակող ձեռնարկության տարածքում բռնկված հրդեհի հետևանքով։
Ընդհանուր առմամբ հրդեհից հետո բժշկական օգնության կարիք է ունեցել 11 մարդ։ Տուժածների թվում եղել են այրվածքներ և ծխից թունավորման ախտանիշներ ունեցող մարդիկ։
Ծանր այրվածքներ ունեցող երկու պացիենտ միացվել էին թոքերի արհեստական օդափոխության սարքերին Տրիասիո հիվանդանոցում։ Ավելի ուշ տուժածների մի մասին տեղափոխել էին Ատտիկոն հիվանդանոց, այնուհետև՝ KAT։
Հրդեհը ամբողջությամբ ոչնչացրել է օբյեկտը։ Ուժեղ ծխապատության պատճառով խիտ ծուխը տարածվել է հարակից շրջանների վրա։ Բռնկման պատճառները պարզում են հրշեջ ծառայության մասնագետները։
Source: https://news.am/hy/news/1049391