Մսամթերքի ոլորտի բացարձակ առաջատար «Աթենք» ընկերությունն արժանացել է «Ոսկե դափնի» մրցանակի՝ «Վստահության չափանիշ ունեցող և մշտապես թարմացվող տեսականի առաջարկող կայուն զարգացող ընկերություն» անվանակարգում։

Մրցանակը շնորհվել է ընկերության երկարամյա գործունեության, սպառողների վստահությունը պահպանելու, արտադրանքի տեսականու շարունակական զարգացման և շուկայի պահանջներին համահունչ նորարարական լուծումներ առաջարկելու համար։

Տարիների ընթացքում «Աթենք»-ը հետևողականորեն ընդլայնել է իր արտադրական հնարավորություններն ու տեսականին՝ սպառողներին ներկայացնելով ժամանակակից տեխնոլոգիաներով արտադրված և որակի բարձր չափանիշներին համապատասխանող մսամթերք։ Ընկերությունը պարբերաբար համալրում է իր տեսականին նոր արտադրատեսակներով՝ միաժամանակ պահպանելով արտադրանքի կայուն որակն ու անվտանգությունը։

«Ոսկե դափնի» մրցանակը ևս մեկ գնահատական է ընկերության որդեգրած զարգացման ռազմավարությանը, որի հիմքում սպառողի վստահությունը, շարունակական կատարելագործումը և շուկայի փոփոխվող պահանջներին արձագանքելու պատրաստակամությունն են։

Շարունակաբար ընդլայնելով իր տեսականին՝ ընկերությունը վերջերս ներկայացրել է նոր արտադրատեսակներ, որոնց թվում են ՍԵՐուցքային սրտիկաձև պելմենները և իտալական տեխնոլոգիայով պատրաստված ռավիոլին։

«Մեզ համար այս մրցանակը միայն ձեռքբերում չէ, այլև պատասխանատվություն՝ շարունակելու արդարացնել այն վստահությունը, որը տարիներ շարունակ ձևավորվել է մեր սպառողների շրջանում։ Մենք մշտապես աշխատում ենք, որպեսզի «Աթենք»-ի տեսականին համապատասխանի ժամանակակից սպառողի սպասումներին՝ համադրելով բարձր որակը, նորարարական մոտեցումները և բազմազան ընտրությունը։ Վերջին ամիսներին ներկայացված նոր արտադրատեսակները ևս այդ ռազմավարության շարունակությունն են. մենք ձգտում ենք ոչ միայն հետևել շուկայի միտումներին, այլև ձևավորել դրանք»,– նշել է «Աթենք» ընկերության PR բաժնի ղեկավար Մարիամ Ղարդյանը։

Ընկերությունից ընդգծում են, որ նմանատիպ մրցանակները խթան են շարունակելու ներդնել նոր տեխնոլոգիաներ, ընդլայնել տեսականին և պահպանել այն որակական չափանիշները, որոնց շնորհիվ «Աթենք»-ը տարիներ շարունակ վայելում է սպառողների վստահությունը։

Source: https://news.am/hy/news/1048216