Հարավային Կորեայում ամերիկյան ռազմական զորախմբի հրամանատար Քսավյե Բրանսոնի հայտարարությունները դիվանագիտական սկանդալ են առաջացրել և Հարավային Կորեայի իշխանություններին ստիպել բացատրություններ տալ թե՛ Վաշինգտոնին, թե՛ Պեկինին, հաղորդում է Yonhap-ը։
Պատճառը գեներալի՝ վերջերս ԱՄՆ բանակի ռազմական քոլեջի փոդքաստին տված հարցազրույցն էր, որում նա Հարավային Կորեան անվանել էր «Ասիայի սրտում խրված դաշույն»։ Այս հայտարարությունը կտրուկ արձագանք է առաջացրել չինական կողմի մոտ։ Սեուլում Չինաստանի դեսպանատունը հայտարարել է, որ նման խոսքերը «անցել են սահմանը»։
Ինչպես հայտնել են Հարավային Կորեայի նախագահի վարչակազմից, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Վի Սոն Լակը, ինչպես նաև պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները ամերիկյան կողմին փոխանցել են Սեուլի պաշտոնական դիրքորոշումը վիճահարույց հայտարարությունների վերաբերյալ։
Թեև ուղերձի բովանդակությունը չի բացահայտվում, անվտանգության հարցերով փորձագետները կարծում են, որ, հավանաբար, խոսքը եղել է առաջացած դիվանագիտական հակամարտության կապակցությամբ ափսոսանք հայտնելու մասին։
Նախագահի վարչակազմի ներկայացուցիչը հաստատել է, որ այս հարցի շուրջ Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի միջև շփումներ են ընթանում տարբեր դիվանագիտական և ռազմական ուղիներով։
Ավելի ուշ հենց գեներալը փորձել է մեղմել իր խոսքերի հետևանքները։ Սինգապուրում Շանգրի-Լա երկխոսություն անվտանգության համաժողովում հանդես գալով՝ նա հայտարարել է, որ պարզապես փորձել է նկարագրել օպերատիվ իրավիճակը, որում գործում են տարածաշրջանում ամերիկյան զորքերը, այլ ոչ թե քաղաքական հայտարարություններ անել։
Սա արդեն առաջին դեպքը չէ, երբ Բրանսոնը օգտագործում է հնչեղ աշխարհաքաղաքական փոխաբերություններ։ Անցյալ տարի նա Հարավային Կորեային անվանել էր ԱՄՆ-ի «չխորտակվող ավիակիր» Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ ընդգծելով նրա ռազմավարական նշանակությունը Ասիայում ամերիկյան ռազմական ներկայության համար։
Source: https://news.am/hy/news/1039704
World
«Ասիայի սրտում խրված դաշույն». ամերիկացի գեներալի անզգույշ խոսքերը դիվանագիտական սկանդալ են առաջացրել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։