Իրականացնելու ենք ուղևորություն դեպի Համշեն մեր մշակած բացառիկ ծրագրով և մեզ հատուկ ձևաչափով։ Ծրագրի շրջանակում տեսնելու ենք Զիլ ամրոցը, քայլելու ենք դեպի լճեր ու ջրվեժներ, տեսնելու ենք Համշենի նշանավոր միաթռիչք կամուրջներն ու բարձրանալու ենք սարվորների յայլաներ, որտեղից բացվում են հիասքանչ տեսարաններ դեպի Քաջքարի լեռներն ու Սև ծովը։ Համշենն անանցանելի լեռներով, խոր ձորերով ու խիտ անտառներով, արտաքին աշխարհից կտրված երկրամաս է։ Գտնվում է Արևելապոնտական երկնաքեր գագաթների ստորոտում։ Այլ ազգերի հետ մեկտեղ` այսօր էլ Համշենում ապրում են փոքր թվով էթնիկ հայեր, որոնք յուրահատուկ բարբառի, երաժշտության ու մշակույթի կրողն են: Օր 1։ Դեպի Համշեն Անցնելով հայ-վրացական և վրաց-թուրքական սահմանները կուղևորվենք դեպի Համշեն։ Անցնելով Արսյան լեռները կուղևորվենք դեպի Շավշատի գավառ։ Շավշատում կունենանք կանգառ Բագրատունիների կողմից կառուցված Շավշատի բերդի մոտ։ Բերդի բարձունքից կվայելենք բացվող տեսարանները։ Այնուհետև Ճորոխի կիրճով կուղևորվենք դեպի Համշեն։ Ճանապարհին կտեսնենք լեռան լանջին փռված Արտվին քաղաքն ու կունենանք կանգառ Ճորոխի ափին։ Երեկոյան կհասնենք Սև ծովի ափ։ Գիշերակացը հյուրանոցում։ Օր 2։ Յայլաներ Օրվա սկզբում կուղևորվենք Ֆուրտունայի կիրճ։ Ճանապարհին կունենանք կանգառներ համշենյան հայտնի միաթռիչք կամուրջների մոտ։ Կտեսնենք նաև Զիլ ամրոցն ու Բալահովիտի ջրվեժի մոտ։ Օրվա երկրորդ կեսին մեր ամենագնաց մեքենաներով հնարավորություն կունենանք հասնելու բարձրալեռնային սարատեղիներ (յայլաներ), որտեղից բացվում են հիանալի տեսարաններ դեպի Արևելապոնտական լեռների ձյունածածկ գագաթները։ Օր 3։ Զույգ կամուրջներ, Մենչունայի ջրվեժ Նախաճաշից հետո կուղևորվենք դեպի Զույգ կամուրջներ և կիրականացնենք թեթև քայլարշավ դեպի գահավիժող Մենջունայի ջրվեժ։ Դեպի ջրվեժ տանող արահետն անցնում է անտառներով և վերջում բացվում է հիանալի տեսարան դեպի գահավիժող ջրվեժը։
Source: https://www.armgeo.am/%d5%a1%d5%b7%d5%b6%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%b7%d5%a5%d5%b6%e2%80%a4-%d5%b5%d5%a1%d5%b5%d5%ac%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80-%d5%af%d5%a1%d5%b4%d5%b8%d6%82%d6%80%d5%bb%d5%b6/