Երեկ՝ օգոստոսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Գետազատ գյուղի բնակիչ 65-ամյա Համլետ Ս․-ը ժամը 16:00-ից չի պատասխանում հեռախոսազանգերին և անհայտ է նրա գտնվելու վայրը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր ժամը 04։45-ի սահմաններում որոնողական աշխատանքների արդյունքում նշված ջրանցքի Դվին գյուղի հատվածում հայտնաբերվել է քաղաքացու ջրահեղձ եղած մարմինը, և փրկարարները դուրս են բերել այն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Source: https://news.am/hy/news/1052987