Շաբաթ՝ 04․06 Հրավիրում ենք մասնակցել թեթև քայլարշավի դեպի Ջրաշուշանների լիճ (Ուրասար)։ Այս գողտրիկ լճակում ծաղկում են բացառիկ գեղեցկությամբ ջրաշուշաններ։ Խմբի գիդ-ուղեկցորդը լինելու է Քրիս Պողոսյանը։ Արշավ դեպի Ջրաշուշանների լիճ Ջրաշուշանը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից է։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և խստիվ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է այն քաղել: Ճամփորդության ընթացքում կտեսնենք նաև Ուրասարի Սբ. Աստվածածին եկեղեցի։ Բացի այդ, կունենանք ճանաչողական քայլարշավ դեպի Սբ․ Նշան մատուռ, որը հանդիսանում է տարածաշրջանի կարևորագույն հոգևոր վայրերից մեկը։ Ըստ ավանդույթի՝ մոմ վառելուց հետո մարդիկ սովորաբար 3 կամ 7 անգամ պտտվում են մատուռի շուրջը։ Մատուռը գտնվում է բլրի վրա, որտեղից բացվում է գեղատեսիլ տեսարան դեպի հարակից լեռները և Ստեփանավան քաղաքը: Ինչպես նաև կուղևորվենք Ստեփանավան քաղաք՝ այցելելու Լոռվա չբացահայտված, բայց հրաշալի անկյուններից մեկը՝ Մայորի ձորը, որտեղից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի Ձորագետի կիրճ։ Արշավը հարմար է սկսնակների համար, ինչպես նաև կարելի է մասնակցել երեխաների հետ։ Ճանապարհին կանգառ կունենանք ֆուդ կորտում։ Երթուղու երկարությունը՝ 6 կմ Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ) Հանդիպման ժամը` 8:30 Մասնակցության արժեքը` 10 000 դրամ Արժեքի մեջ ներառված է՝ Տրանսպորտ Ուղեկցորդների ծառայություն Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝ Ուսապարկ (պարտադիր) Ձեռնափայտեր (պարտադիր չէ) Մեկօրյա սնունդ Ջուր (առնվազն 1 լիտր) Դեղատուփ Արևային ակնոց Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային) Տաք հագուստ Լապտեր Անձրևապաշտպան թիկնոց Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար): Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան: Ինչպե՞ս գրանցվել՝ Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։ Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30): Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը Քայլ 3։ Կատարել փոխանցում Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank) Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001 Փոխանցումը կատարելիս նպատակ դաշտում անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։ Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։ Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։ Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։ Առաջիկա արշավներ Վերելք ԿալասարԱրշավ դեպի Ջրաշուշանների լիճԱրշավ դեպի Ռապի լիճՎերելք Արագած․ Արևմտյան գագաթԵրեք գագաթ Փամբակի լեռներումԱղավնո լեռ և Ապարանի ջրամբար
Source: https://www.armgeo.am/lake-of-water-lilies/