Դատախազը 2026 թվականի հունիսի 3-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել 2002-2018 թվականներին Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի նախկին ղեկավար Շ.Կ.-ի, նրա որդու և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Քրեական վարույթով պարզվել է, որ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի նախկին ղեկավար Շ.Կ.-ն, 2002-2018 թվականներին, համայնքից հափշտակել է շուրջ 40 շարժական և անշարժ գույք, դրանց մի մասը ձևակերպել որդու անվամբ և, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կատարել է փողերի լվացում:

Համայնքապետարանի նախկին վարչական շենքը և դրան կից հողատարածքը,

Ամբուլատորիայի նախկին շենքը և դրան կից հողատարածքը,

0,43 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,

260 քմ մակերեսով բնակավայրի նշանակության հողատարածքը,

0,02 հա մակերեսով հասարակական կառուցապատման նշանակության հողամասը,

0,78 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,

0,4 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,

5,5 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,

1,7 հա և 2,7 հա մակերեսով վարելահողերը,

0,22 հա և 0,195 հա մակերեսով արոտավայրերը,

0,1 հա և 0,15 հա մակերեսով հողամասերը,

3,7 հա և 0,23 հա մակերեսով հողամասը,

0,3185 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,

1,18 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը,

0,64 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը,

2,44 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը,

Համայնքին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նվիրատվությամբ տրամադրված և որպես Նորակերտ համայնքի սեփականություն հաշվառված «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան,

«Նորակերտի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ին հանձնված՝ «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենան,

Համայնքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Toyota Land Cruiser» մակնիշի ծառայողական ավտոմեքենան:

Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում գտնվող 0,084 հա մակերսով հողամասի և 189,4 քմ մակերեսով գյուղապետարանի նախկին վարչական շենքի օտարման վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: Քաղաքացիական գործը գտնվում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում:

Նախաքննության ընթացքում Արմավիրի մարզի Փարաքար համայնքին է վերադարձվել ամբուլատորիայի նախկին շենքը՝ դրան կից հողատարածքով և 0,23 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը: Նշված գույքերի նկատմամբ գրանցվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականության իրավունքը:

Առաջիկայում վերոնշյալ մյուս գույքերի վերաբերյալ հայցերը կներկայացվեն իրավասու դատարան:

Source: https://news.am/hy/news/1041367