Հուլիսի 4-ին՝ ժամը 02։27-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արևիկ գյուղի Զարթոնքի փողոցի 1-ին նրբանցում գտնվող տնակներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:56-ին, մարվել՝ 03:15-ին: Այրվել է փայտաշեն տնակը՝ գույքով:

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ:

Source: https://news.am/hy/news/1047766