Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 20-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Գոռավան բնակավայրում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության 6 հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու պահանջով։ Այս մասին NEWS.am—ին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 1-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր է ճանաչել 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերի աճուրդները:

Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Գլխավոր դատախազությունը դիմում կներկայացնի Կադաստրի կոմիտե՝ հողատարածքների նկատմամբ Վեդի համայնքի սեփականության իրավունքը գրանցելու նպատակով:

Source: https://news.am/hy/news/1048190