Մայիսի 30-ի շրջանների մեծ մասում, մայիսի 31-ին, հունիսի 1-4-ը ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 30-ի ցերեկը տեղումներն առանձին վայրերում կլինեն առատ։ Հունիսի 1-4-ը գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամի հյուիսարեւմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 30-ին կնվազի 6-10 աստիճանով, մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Մայիսի 30-ի ցերեկը, մայիսի 31-ի գիշերը, հունիսի 1-4-ն առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Source: https://news.am/hy/news/1039600