Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը կկայունանա, դրա նախադրյալները կան։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Հարցին, թե արդյոք այժմ կան նախադրյալներ, որ Հայաստանում իրավիճակը կկայունանա խորհրդարանական ընտրություններից հետո, Լեբեդևը դրական պատասխան է տվել։ «Այո, կարծում եմ՝ կան, որովհետև Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք այս պահին չեն պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ ԱՊՀ-ի մասին ընդհանրապես խոսք չկա, նրանք մնում են մեր կազմում», - ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։
Լեբեդևը նշել է, որ ԱՊՀ այսօրվա տնտեսական խորհրդին ներկա էր Հայաստանի լիազոր ներկայացուցիչը, նա մասնակցել է և ստորագրել փաստաթղթերը։ «Հուսով ենք, որ ամեն ինչ լավ կլինի», - հավելել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։
Source: https://news.am/hy/news/1046097