ՆԳՆ–ն երկայացրել է օպերատիվ վիճակը հանրապետությունում վերջին մեկ օրվա ընթացքում։ Բացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
41 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, սառը զենք կրելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու։
2-ական դեպք՝ գույքին տիրանալու, հետամտելու: Բացահայտվել է նաև խոշտանգման, վստահված գույքը հափշտակելու, համակարգչային հափշտակության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ազատությունից ապօրինի զրկելու, անհետաձգելի միամտության որոշումը չկատարելու, մշակութային արժեքների մաքսանենգության, փաստաթղթի կեղծիքի և այլ դեպքեր։
1 դեպք՝ գույքին տիրանալու։ Հայտնաբերվել է 14 հետախուզվող։
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Source: https://news.am/hy/news/1049944