Երեքշաբթի Իսրայելի Կնեսետը կողմ է քվեարկել այն օրենքի ընդունմանը, որը ժամանակավորապես արգելում է զինվորական ծառայությունից խուսափող ուլտրաօրթոդոքս տղամարդկանց ձերբակալությունն ու հետապնդումը։ Դրա մասին հաղորդում է «The Times of Israel»-ը։

Գործնականում սա առնվազն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կկասեցնի հարեդիների (ուլտրաօրթոդոքսների) մեծ մասի զորակոչը Իսրայելի պաշտպանության բանակ։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներկա է եղել բանավեճերի մի մասին, ինչն ընդդիմադիր պատգամավորների՝ «Ամո՛թ», «Հեռացի՛ր» վանկարկումների պատճառ է դարձել։ Նա լքել է դահլիճը մինչև քվեարկությունը և չի մասնակցել դրան։ Ընդդիմությունը «Ամոթ» է վանկարկել նաև պաշտպանության նախարար Իսրայել Կացի հասցեին։

Երբ ընդդիմադիր պատգամավորներից մեկն իր բացակայության ընթացքում հնչեցրել է Նեթանյահուի անունը, նրան անվանել են «դավաճան»։

Source: https://news.am/hy/news/1049849