Սահմանադրական դատարանի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցները ամոթ–ամոթ վանկարկումներով դիմավորեցին ՍԴ շենքից դուրս եկող ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին։ Նա ոստիկաններում ուղեկցությամբ և վանկարկումների ներքո մոտեցավ առաջացավ , նստեց մեքենան ու հեռացավ։
Սահմանադրական դատարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում, որտեղ հավաքվել են ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները և նրանց աջակիցները։ Մասնավորապես, համատեղ ակցիա են անում «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը։ Այստեղ են նաև ԲՀԿ–ականները, «Հայաքվե» նախաձեռնության անդամները։
Նշենք, որ այսօր ՍԴ–ում մեկնարկել է ԱԺ ընտրությունները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը։ Նրանք հիմնականում պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։
Source: https://news.am/hy/news/1046152