ԱՄՆ զինված ուժերը կանգնեցրել և շարքից հանել են Գամբիայի դրոշի ներքո նավարկող առևտրանավը, որը, ամերիկյան ռազմական հրամանատարության տվյալներով, գործող ծովային շրջափակումը խախտելով՝ ուղևորվում էր դեպի իրանական նավահանգիստ։
Ինչպես հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), մայիսի 29-ին ամերիկյան ուժերը Օմանի ծոցի միջազգային ջրերում արձանագրել են M/V Lian Star նավի շարժը դեպի Իրան։ Զինվորականների պնդմամբ՝ անձնակազմին ուղարկվել է ավելի քան 20 նախազգուշացում՝ շրջափակման պայմանների խախտման մասին ծանուցմամբ։
Այն բանից հետո, երբ անձնակազմը չի կատարել ամերիկյան կողմի պահանջները, ԱՄՆ ինքնաթիռը Hellfire հրթիռով հարվածել է նավի մեքենայական բաժանմունքին։ Արդյունքում՝ նավը շարքից հանվել է և դադարեցրել է ընթացքը դեպի Իրան։
CENTCOM-ի տվյալներով՝ շրջափակման ռեժիմի գործողության սկզբից ի վեր ամերիկյան ուժերը շարքից հանել են հինգ առևտրանավ և վերուղղորդել ևս 116 նավ, որոնք փորձում էին ուղևորվել դեպի իրանական նավահանգիստներ։
Հրամանատարությունում նշել են, որ շրջափակման ապահովման միջոցները շարունակում են գործել՝ չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի մասին պահպանվող համաձայնությանը։
Source: https://news.am/hy/news/1039700
World
ԱՄՆ ԶՈւ-ն Օմանի ծոցում Hellfire հրթիռով հարվածել է Գամբիայի դրոշի տակ նավարկող առևտրանավին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։