ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը նոր հարվածներ կհասցնի Իրանին, եթե Թեհրանը շարունակի հարձակվել Հորմուզի նեղուցում գտնվող նավերի վրա, հաղորդում է NBC News-ը:
Միլուոքի նահանգում լրագրողների հետ զրույցում Վենսը հիշեցրել է, որ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը նախատեսում էր ամերիկյան ռազմածովային շրջափակման դադարեցում՝ նավագնացության վրա հարձակումների դադարեցման դիմաց:
«Հիմնական պայմանավորվածությունն այն էր, որ մենք կհանենք շրջափակումը, եթե դուք դադարեք կրակել նավերի վրա: Բայց եթե դուք կրակեք նավերի վրա, մենք կպատասխանենք, և կպատասխանենք ավելի ուժգին, քան երբևէ նախկինում»,- ասել է նա:
Ըստ Վենսի՝ համաձայնագրի կնքումից հետո Իրանն իրեն «լավ է դրսևորել մոտ մեկ շաբաթ», սակայն այնուհետև նորից սկսել է գնդակոծել նավերը:
«Ամեն ինչ շատ պարզ է. եթե նրանք կրակեն նավերի վրա, մենք նրանց ջախջախիչ հարված կհասցնենք: Հենց այդպես էլ ամեն ինչ գործելու է»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը:
Source: https://news.am/hy/news/1048716