Ամերիկյան զորքերը հարվածների նոր ալիք են սկսել Իրանի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«Հարվածներն ուղղված են իրանական այն ռազմական կարողությունների դեմ, որոնք օգտագործվում են Օրմուզի նեղուցով՝ համաշխարհային առևտրի համար կենսական նշանակություն ունեցող միջազգային ջրային ուղիով ազատորեն անցնող նավերին սպառնալու համար։ Ամերիկյան զինվորականները պատասխանատվության են ենթարկում Իրանին գլխավոր հրամանատարի հանձնարարությամբ»,- հայտնում է ԱՄՆ բանակը։

Ինչպես հաղորդում է իրանական IRIB լրատվամիջոցը, Բանդար Աբաս քաղաքում պայթյուն է որոտացել։

Source: https://news.am/hy/news/1050059