ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ակտիվացնում է ջանքերը՝ ուղղված Իրանի կողմից իրականացվող անօրինական առևտրի և պատժամիջոցների շրջանցման ցանցի խափանմանն ու թուլացմանը։
«Այդ միջոցառումը շարունակական ջանքերի մի մասն է՝ ուղղված իրանական վարչակարգի վրա տնտեսական ճնշման ուժեղացմանը՝ Հորմուզի նեղուցում նրա կողմից ապակայունացնող հարձակումների վերսկսումից հետո։
Պատժամիջոցները վերաբերում են Իրանի հետ կապված ավելի քան 50 ֆիզիկական անձանց, կազմակերպությունների և նավերի, որոնք օգնում են նրան շահույթ ստանալ»,- նշել են ԱՄՆ իշխանությունները։
Source: https://news.am/hy/news/1049864