Ամերիկայի Միացյալ Նահանգներն ունակ է հարված հասցնել Իրանին ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում՝ Իսլամական Հանրապետության պաշտպանական ներուժի ենթադրյալ բացակայության պատճառով, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը:
«Մենք կարող ենք հարվածել Իրանին ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում և ցանկացած կետում, իսկ իրենց պաշտպանվելու կարողությունը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է. առաջին հերթին շնորհիվ այս նախագահի (Թրամփի) և «Էպիկական ցասում» գործողության»,- մամուլի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Լևիթը:
Source: https://news.am/hy/news/1050258