ԱՄՆ-ի զինված ուժերը հինգշաբթի հայտարարել են, որ Իրանի կողմից վերջերս իրականացված հարձակման փորձերի հետևանքով ոչ մի ամերիկյան ինքնաթիռ չի ոչնչացվել կամ վնասվել։
Այսպիսով, ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հերքել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությունը, ըստ որի՝ Իրանը ոչնչացրել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի երեք F-35 կործանիչ և ևս երեք այլ օդանավ։
CENTCOM-ի հայտարարության մեջ միաժամանակ հերքվել են իրանական պետական լրատվամիջոցների հաղորդումները, ըստ որոնց M/T Nora առևտրային նավն իբր ճեղքել է իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակումը։
Ամերիկյան հրամանատարությունն ընդգծել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Source: https://news.am/hy/news/1052581