ԱՄՆ բանակը հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի շրջանում։ Դրա մասին X սոցիալական ցանցում հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը։
Հաղորդագրությունը հայտնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից մի քանի ժամ անց, ով Իրանին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։
Ըստ Թրամփի՝ իրանցի զինվորականներն իբր չորս անօդաչու թռչող սարք են արձակել Հորմուզի նեղուցով անցնող նավի ուղղությամբ։ ԱԹՍ-ներից մեկը, ինչպես պնդում է ԱՄՆ նախագահը, հարվածել է խոշոր բեռնատար նավի վերին տախտակամածին, ինչի հետևանքով նավը վնասվել է, սակայն շարունակել է ընթացքը։ Եվս երեք անօդաչու սարք խոցվել է։
Թրամփը տեղի ունեցածն անվանել է կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունների «հիմար խախտում»։
Source: https://news.am/hy/news/1046207