Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր են նոր ռմբակոծության ենթարկել Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտը։ Որոշման մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք դա կանենք: Մենք հողին կհավասարեցնենք «Քիրք լեռը»: Փոխանցեք իրանցիներին, որ պատրաստվեն»,- ասել է նա ամերիկյան ռադիոհաղորդավար Հյու Հյուիթին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Քիրք լեռան» մոտ գտնվող օբյեկտն ԱՄՆ-ում անվանում են Նաթանզի ձեռնարկությունը։ Ամերիկյան որոշ շրջանակներ պնդում են, որ իրանցիները վերսկսել են աշխատանքներն այդ օբյեկտում։

ԱՄՆ զինված ուժերը, Թրամփի հրամանով, 2025 թվականի հունիսին օդից հզոր ռմբակոծությունների էին ենթարկել Սպահանի, Նաթանզի և Ֆորդոյի միջուկային օբյեկտները։

Source: https://news.am/hy/news/1049634