Լիբանանի նախագահի գրասենյակը հրապարակել է Վաշինգտոնում լիբանանյան դեսպանատան հայտարարությունը, որում հաղորդվում է, որ «Հըզբոլլահ» խմբավորումն ընդունել է ԱՄՆ առաջարկը, որը կոչ է անում «հարձակումների փոխադարձ դադարեցում»։
Ըստ հայտարարության՝ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի զրույցից հետո «լիբանանյան իշխանությունները ստացել են «Հըզբոլլահի» համաձայնության հաստատումը ամերիկյան առաջարկին, որը նախատեսում է հարձակումների փոխադարձ դադարեցում»։
«Ըստ առաջարկվող համաձայնագրի՝ Բեյրութի հարավային արվարձաններին հասցվող իսրայելական հարվածները պետք է դադարեցվեն՝ ի պատասխան Իսրայելի դեմ հարձակումներ գործելուց «Հըզբոլլահի» հրաժարման։ Հետագայում հրադադարի ռեժիմի շրջանակը կընդլայնվի և կընդգրկի Լիբանանի ամբողջ տարածքը»,- նշվում է փաստաթղթում։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Մաավադի հետ և տեղեկացրել նրան, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից ստացել է առաջարկվող համաձայնագրի հավանությունը։ Վաշինգտոնում Լիբանանի դեսպանն այս քննարկումների արդյունքները փոխանցել է նախագահ Աունին, որն, իր հերթին, դրա մասին ծանուցել է «Հըզբոլլահին»։
Բանակցությունների հետագա փուլերը նախատեսված են երեքշաբթի և չորեքշաբթի, ընդգծվում է հայտարարության մեջ։
Source: https://news.am/hy/news/1040104
World
ԱՄՆ-ում Լիբանանի դեսպանատուն. «Հըզբոլլահը» համաձայնել է փոխադարձ հրադադարի վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։