Կալիֆոռնիացի տղամարդը հեծնել է խաղալիք ընձուղտն ու գողացել «Small Town Thrift» բարեգործական խանութի դիմաց թողնված նվիրատվությունները։ Այս մասին հայտնում է «KMPH FOX26» հեռուստաալիքը։

Չարագործն իր արտասովոր «փոխադրամիջոցով» մոտեցել է ցուցափեղկին և սկսել հավաքել խանութի դռների մոտ թողնված նվիրաբերված իրերը։ Խանութի սեփականատերը դուրս է եկել և փորձել կանգնեցնել նրան, ինչից հետո նրանց միջև վեճ է թեժացել։

Կողոպտիչը հայտարարել է, որ եթե իրերը դրված են մուտքի մոտ, ուրեմն դրանք ոչ մեկին պետք չեն, ապա նորից նստել է խաղալիքի վրա ու ավարով փախուստի դիմել։ Մի քանի ժամ անց խանութին է մոտեցել մի պիկապ, և անհայտ անձինք տարել են թողնված իրերի մյուս մասը։ Կասկածյալին ձերբակալելու կամ գողացված ապրանքի արժեքի վերաբերյալ տեղեկություններ դեռևս չկան։

Source: https://news.am/hy/news/1049762