Ալաբամա նահանգի Ռեդսթոուն արսենալում տեղի են ունեցել մարտական վարժանքներ՝ ԱԹՍ-ի վրա տեղադրված BRAKER զրահահար-ֆուգասային լիցքի կիրառմամբ։ Ըստ ծրագրի ղեկավար, ԱՄՆ բանակի գնդապետ Վինսոն Մորիսի՝ գաղափարից մինչև նախատիպի ստեղծում հայեցակարգի իրագործումը տևել է ընդամենը մի քանի շաբաթ։ Ծրագրի նպատակն է՝ ստեղծել հավաք, հզոր, կործանարար մարտագլխիկ փոքր և մանևրող անօդաչու սարքի համար։

Մարտի սկզբին Սպառազինության կենտրոնի ինժեներ-մշակողները ձեռնամուխ են եղել աշխատանքին, հաղորդում է Техкульт-ը։ Նախ նրանք մամլել են պայթուցիկ նյութերը, այնուհետև պատրաստել հիմնակմախքը և ստացված սարքը ինտեգրել էժանագին, մեկանգամյա օգտագործման անօդաչու սարքի մեջ։ Համատեղելիության փորձարկումները տեղի են ունեցել Պիկատինի արսենալ հրաձգարանում, որտեղ ստեղծվել է ավելի քան տասը մարտագլխիկ. դրանցից մեկն էլ փորձարկվել է հանպատրաստից սարքած բունկերի վրա։

Փորձարկումների գլխավոր արդյունքը դրոններին նոր հնարավորություններով օժտելն է. հարվածի պահին բավարար արագություն և զանգված ունեցող մարտագլխիկը հաջողությամբ ծակում է պաշտպանիչ շերտերը, հողը, բետոնե կառուցվածքները և պայթում ստորգետնյա շինության ներսում։

Source: https://news.am/hy/news/1049768