ԱՄՆ-ում բենզինի միջին գինը հասել է մեկ գալոնը 4,35 դոլարի, վկայում են Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի (AAA) տվյալները։ Ցուցանիշը նվազել է 4 սենթով՝ ուրբաթ օրվա, և 17 սենթով՝ մեկ շաբաթ առաջվա մակարդակի համեմատ, հաղորդել է CNN հեռուստաալիքը։
Փետրվարի վերջից՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության սրման սկզբից, երկրում վառելիքի արժեքն աճել էր նավթի համաշխարհային գների կտրուկ բարձրացման ֆոնին։
Շուկայի վրա ճնշումն ուժեղացել էր մատակարարումների խափանումների և մի շարք էներգետիկ օբյեկտների աշխատանքի ժամանակավոր սահմանափակման, ինչպես նաև Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակի պատճառով։
Շուկայի տվյալներով՝ ուրբաթ օրը Brent նավթը վաճառվել է մեկ բարելի դիմաց 91,89 դոլարով, ամերիկյան WTI-ն՝ 87,86 դոլարով։ Ավելի վաղ, ճգնաժամի ընթացքում, գները բարձրացել էին գրեթե մինչև 100 դոլար մեկ բարելի դիմաց։
Գնանշումների նվազումը վերլուծաբանները կապում են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում հնարավոր առաջընթացի սպասումների, ինչպես նաև Հորմուզի նեղուցում նավագնացության մասնակի վերականգնման հեռանկարների հետ։ Նեղուցով է անցնում համաշխարհային նավթի մոտ մեկ հինգերորդը։
Source: https://news.am/hy/news/1039676
World
ԱՄՆ-ում բենզինի գներն իջնում են վերջերս գրանցված աճից հետո՝ մերձավորարևելյան ճգնաժամի պատճառով
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։