ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում ավելի քան երկու տասնյակ մարդ տուժել է ավտոբուսի՝ շենքի հետ բախման հետևանքով։ Այս մասին հուլիսի 8-ին հայտնել է ABC News հեռուստաալիքը։
«Ընդհանուր առմամբ տուժել է 28 մարդ, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, հայտնել են իշխանությունները», — նշվում է հաղորդագրության մեջ։
Բալթիմորի շրջանի հրշեջ ծառայության տվյալներով՝ ուղևորատար ավտոբուսը բախվել է շենքին։ Վթարին մասնակցել են նաև ևս յոթ տրանսպորտային միջոցներ, որոնցից մեկը շրջվել է։
Դեպքի պատճառների մասին տեղեկություն չի հաղորդվում։
Source: https://news.am/hy/news/1048809