Ապրիլի 3-ին Իրանի երկնքում խոցված «F-15E Strike Eagle» կործանիչի օդաչուն նախկինում արդեն ունեցել էր նմանատիպ միջադեպի փորձ։ Այս մասին հայտնում է The High Side պարբերականը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ ապրիլյան այս դեպքից ընդամենը հինգ շաբաթ առաջ ամերիկացի նույն օդաչուն վարելիս է եղել այն երեք «F-15E» կործանիչներից մեկը, որոնք «յուրայինների կրակից» խոցվել էին քուվեյթյան «F/A-18»-ի կողմից։

Լրագրողները նշում են, որ այս օդաչուն, ամենայն հավանականությամբ, դարձել է Վիետնամի պատերազմից ի վեր առաջին զինվորականը, ում հաջողվել է երկու անգամ խոցել միևնույն զինված հակամարտության ընթացքում։

Source: https://news.am/hy/news/1040457