Ամերիկյան MH-60S Sea Hawk ուղղաթիռը չորեքշաբթի վթարային վայրէջք է կատարել Արաբական ծովում, հայտնել է ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ օպերատիվ նավատորմը։

ԱՄՆ մեկ զինծառայող անհետ կորել է, ևս երեքը վիրավորվել են, սակայն նրանց վիճակը կայուն է, ասվում է հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ որևէ նշան չկա, թե կործանման պատճառը թշնամական գործողություններն են եղել։

«Ներկայումս տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերը որոնում են անձնակազմի այն անդամին, ով դեռևս համարվում է անհետ կորած։ Միջադեպի պատճառը քննվում է», - ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ուղղաթիռը տեղակայված էր USS George H.W. Bush ավիակրի վրա։

Source: https://news.am/hy/news/1047245