ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը ժամանել է Հնդկաստան։ Հաջորդ շաբաթ նա հանդիպումներ կունենա «Quad» Հնդկաղաղաղօվկիանոսյան ռազմավարական դաշինքի անդամ երկրների՝ Հնդկաստանի, Ավստրալիայի և Ճապոնիայի իր գործընկերների հետ։ Այս մասին հայտնում է «Associated Press» գործակալությունը:
Ռուբիոյի առաջին պաշտոնական այցը Հնդկաստան համընկնում է Վաշինգտոնի այն ջանքերի հետ, որոնք ուղղված են Նյու Դելիի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Երկու երկրների կապերը լարվել էին նախագահ Դոնալդ Թրամփի սակագնային քաղաքականության պատճառով, ինչի հետևանքով բարձրացվել էին հնդկական մի շարք արտահանվող ապրանքների մաքսատուրքերը։
Այնուամենայնիվ, Ռուբիոյի քառօրյա այցի մեծ մասը նվիրված է լինելու մի քանի քաղաքներ այցելելուն, ինչպես նաև Նյու Դելիում կայանալիք հանդիսավոր ընդունելությանը, որը նվիրված է ԱՄՆ անկախության 250-ամյակին:
«Հնդկաստանի հետ աշխատելու մեծ դաշտ ունենք, նա հրաշալի դաշնակից ու գործընկեր է: Մենք նրանց հետ մեծ ու արդյունավետ աշխատանք ենք տանում, այնպես որ սա կարևոր այց է», — Հնդկաստան մեկնելուց առաջ ասել է Ռուբիոն:
Ռուբիոն շաբաթ վաղ առավոտյան ժամանել է երկրի արևելքում գտնվող Կալկաթա քաղաք, որտեղ ավելի ուշ նախատեսում է այցելել Մայր Թերեզայի հիմնադրած «Գթության քույրեր» միաբանության կենտրոնակայան (Մայրական տուն):
Առաջիկա օրերին նա կայցելի նաև երկրի հյուսիսային քաղաքներ՝ Ագրա և Ջայպուր, որոնք հայտնի են իրենց պատմամշակութային կոթողներով ու պալատներով:
Հնդկաստանում ԱՄՆ դեսպան Սերժիո Գորը սոցցանցերում հայտնել է, որ շաբաթ օրը՝ ավելի ուշ, Ռուբիոն Նյու Դելիում հանդիպելու է վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:
Կիրակի օրը նախատեսված է նաև նրա երկկողմ հանդիպումը Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:
Source: https://news.am/hy/news/1037711
World
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Հնդկաստան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։