ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հնդկաստան կատարած դիվանագիտական այցի ընթացքում Նյու Դելիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ առաջիկա մի քանի ժամում Իրանի հետ համաձայնագրի հարցով աշխարհը «լավ լուրեր» կստանա, հայտնում է The Guardian-ը։
«Ես իսկապես կարծում եմ, որ, հնարավոր է, առաջիկա մի քանի ժամում աշխարհը լավ լուրեր ստանա», - ասել է Ռուբիոն լրագրողներին։ Նա հավելել է, որ Իրանի հետ խաղաղ բանակցություններում ձեռք է բերվել «նշանակալի» առաջընթաց, սակայն զգուշացրել է, որ դա «վերջնական առաջընթաց չէ»։
Ռուբիոն կրկնել է, որ Իրանը երբեք չի կարող ունենալ միջուկային զենք, և որ Հորմուզի նեղուցը պետք է բաց լինի համաշխարհային ծովային նավագնացության համար՝ առանց Թեհրանի կողմից անվտանգ անցման համար վճար գանձելու։ «Վերջին 48 ժամվա ընթացքում մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել՝ աշխատելով Պարսից ծոցի տարածաշրջանում մեր գործընկերների հետ մի ծրագրի շուրջ, որը ի վերջո՝ եթե հաջողվի՝ կարող է մեզ տալ ոչ միայն ամբողջությամբ բաց նեղուց... այլև լուծել մի շարք առանցքային հարցեր, որոնք նախկինում ընկած էին Իրանի միջուկային զենք ստեղծելու հավակնությունների հիմքում», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Source: https://news.am/hy/news/1037876
World
ԱՄՆ պետքարտուղարը խոստացել է, որ առաջիկա մի քանի ժամում աշխարհը լավ լուրեր կստանա Իրանի հարցով
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։