Սիրիայում Աբու էլ-Դուհուր ավիաբազայի վրա Իսրայելի ավիահարվածները անհարկի էսկալացիա են, որը չի նպաստում տարածաշրջանային կայունությանը, և մենք խորապես մտահոգված ենք։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Թրամփի՝ Սիրիայի ու Իրաքի հարցերով հատուկ բանագնաց Թոմաս Բարաքը։
«Ալ-Շարայի կառավարությունը գիշատիչ դիրքորոշում չի զբաղեցրել և չի աջակցել պրոքսի ուժերին։ Ընդհակառակը, այն բազմիցս հայտարարել է Իսրայելի հետ հարաբերություններում դեէսկալացիային նախապատվություն տալու մասին։
ԱՄՆ-ը նախկինում էլ և ապագայում էլ բանակցություններ է վարելու՝ երկու երկրների միջև ֆիզիկական առճակատման փոխարեն դիվանագիտական երկխոսությանը նպաստելու համար։ Դեէսկալացիայի վերաբերյալ երկարաժամկետ համաձայնությունները ձեռք են բերվում բոլոր շահագրգիռ երկրների և հակամարտության մասնակիցների հետ շարունակական երկխոսության միջոցով։
ԱՄՆ-ը շարունակում է համարել, որ զսպվածությունն ու փոխգործակցությունն ավելի կառուցողական ուղի են։ Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում առաջնահերթություն տալ բանական երկխոսությանը, այլ ոչ թե հետագա ռազմական միջադեպերին», — նշել է Բարաքը։
Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող՝ թուրքական սահմանից 70 կմ հեռավորության վրա տեղակայված բազային
Source: https://news.am/hy/news/1056148