ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) «Al Jazeera» հեռուստաալիքին հաստատել է, որ ամերիկյան զինվորականները վերջին մի քանի ժամվա ընթացքում հարվածներ չեն հասցրել Իրանի տարածքին:
Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ այս տեղեկատվությունը համապատասխանում է նաև ԱՄՆ-ից ստացվող այլ հաղորդումներին։
ԱՄՆ ներկայացուցիչը չի հստակեցրել, թե, ամերիկյան զինվորականների կարծիքով, հատկապես ինչը կարող էր պատճառ դառնալ Իրանում պայթյունների մասին լուրերի տարածման համար: Նա միայն հաստատել է, որ Միացյալ Նահանգները կապ չունի այդ իրադարձությունների հետ:
Source: https://news.am/hy/news/1048996