Գլխավոր հրամանատարի կարգադրությամբ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) զինված ուժերը սկսել են նոր հարվածներ հասցնել Իրանում գտնվող օբյեկտներին:
Ինչպես նշվում է CENTCOM-ի հայտարարության մեջ, գործողության նպատակն է «էլ ավելի նվազեցնել Հորմուզի նեղուցում՝ համաշխարհային ծովային հիմնական երթուղիներից մեկում, նավագնացության ազատությանը սպառնալու Իրանի հնարավորությունները»:
Ամերիկյան հրամանատարությունը հայտարարել է, որ առևտրային նավերի և քաղաքացիական անձնակազմերի դեմ Իրանի գործողությունները դիտարկում է որպես «չարդարացված ագրեսիա» և ընդգծել է, որ ԱՄՆ-ը մտադիր է Թեհրանին պատասխանատվության ենթարկել այդ գործողությունների համար:
Հայտարարության մեջ չի հստակեցվում, թե հատկապես որ օբյեկտներն են խոցվել և որտեղ են իրականացվել նոր հարվածները:
Ավելի վաղ Իրանը հայտնել էր երկրի հարավում տեղի ունեցած պայթյունների մասին:
Source: https://news.am/hy/news/1048721