ԱՄՆ-ն այլևս չի կարողանա մերձավորարևելյան երկրները որպես վահան օգտագործել տարածաշրջանում տեղակայված իր ռազմաբազաների համար և իր համար ոչ մի անվտանգ վայր չի գտնի։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին։

«Անժխտելի է մի բան. ժամանակի սլաքները հետ չեն շրջվի, և տարածաշրջանի ժողովուրդներն ու երկրներն այլևս վահան չեն լինի ամերիկյան բազաների համար։ Բացի այն, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում իր դավերի ու ռազմաբազաների համար այլևս ոչ մի անվտանգ վայր չի ունենա, նրանք օրեցօր ավելի ու ավելի են կորցնում իրենց դիրքերը»,- նշել է նա իր գրավոր ուղերձում։

Խամենեին բոլոր մուսուլմանական երկրներին կոչ է արել «բարեկամություն, համագործակցություն և փոխադարձ աջակցություն» ցուցաբերել՝ բոլոր խնդիրները համատեղ ուժերով լուծելու համար։

Source: https://news.am/hy/news/1038391