Ռուսաստանի, Թուրքիայի և արաբական երկրների լրագրողները այցելել են Թեհրանում գտնվող Գոլեստան պալատ, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում և տուժել է ԱՄՆ-ի ու Իսրայելի հարվածների հետևանքով, հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը։
Թանգարանի միջազգային բաժնի աշխատակից Շադի Ջաֆարին նշել է, որ պատմական համալիրի վերականգնումը կտևի երեքից հինգ տարի։ Իրանի իշխանությունների գնահատմամբ՝ վնասը կազմում է մի քանի տասնյակ միլիոն դոլար։
Մամուլի շրջագայության ընթացքում լրագրողներին ցույց են տվել պալատական համալիրի մուտքի մոտ գտնվող վարչական շենքը, որն ավերվել էր հակամարտության առաջին օրերին։ Հրթիռային հարվածի հետևանքով ոչնչացվել են երեք վերին հարկերը, իսկ պայթյունի ալիքը վնասներ է հասցրել բուն պալատին։
Ինչպես պատմել է Ջաֆարին, հռչակավոր Հայելային դահլիճում կոտրվել են 300-ամյա հայելային խճանկարները։ Տուժել են նաև պատմական դրվագազարդ դռներն ու սյուները, որոնք պալատ էին բերվել Զանդերի դինաստիայի նստավայրից՝ Ղաջարների դինաստիայի հիմնադիր Աղա Մոհամմադ խանի օրոք։
Նա նշել է, որ վերականգնման ժամանակ ժամանակակից նյութերի կիրառումը կարող է հանգեցնել հուշարձանի պատմական վավերականության մի մասի կորստին։
Source: https://news.am/hy/news/1047719