Ամերիկյան վերաքննիչ դատարանը վճռել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք է առայժմ արգել է տրանսգենդերներին ընդունվել զինվորական ծառայության, սակայն արգելափակել է գործող զինծառայողների աշխատանքից ազատումը դատական հայցի քննության ընթացքում, հաղորդում է Reuters-ը։
Կոլումբիայի շրջանի ԱՄՆ վերաքննիչ դատարանի հանձնախումբն իր որոշման մեջ, որն ընդունվել է ձայների երկու կողմ, մեկ դեմ հարաբերակցությամբ, հայտարարել է, որ վարչակազմի 2025 թվականի քաղաքականությունը անօրինական կերպով դրդված է եղել «բացառապես բնակչության քաղաքականապես անժողովրդական խմբին վնաս հասցնելու ցանկությամբ»։
Սակայն, ինչպես նշել է դատարանը, Պենտագոնն օժտված է զորակոչի չափանիշներ սահմանելու լայն լիազորություններով, ուստի կարող է շարունակել մերժել տրանսգենդերների ընդունումը ծառայության՝ մինչև թե՛ գործող տրանսգենդեր զինծառայողների, և թե՛ նրանց ներկայացրած հայցով դատավարության ավարտը, ովքեր միայն ծրագրում էին դառնալ այդպիսին։
Այս դատական որոշումը մասնակիորեն հաստատում է Վաշինգտոնի (Կոլումբիայի շրջան) դաշնային դատավորի 2025 թվականի վճիռը, որն ամբողջությամբ արգելափակել էր այդ քաղաքականության իրականացումը մինչև հետագա դատական քննությունների ավարտը։ Այն ժամանակ դատավորը հայտարարել էր, որ նման միջոցները հավասարազոր են սեռային հատկանիշով խտրականության և, ամենայն հավանականությամբ, խախտում են ԱՄՆ Սահմանադրությամբ երաշխավորված՝ օրենքի առջև հավասար պաշտպանության իրավունքը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարյան հրամանագրում Թրամփը հայտարարել էր, որ տրանսգենդերային ինքնության ընդունումը «հակասության մեջ է մտնում զինվորի՝ պատվաբեր, ազնիվ և կարգապահ կենսակերպ վարելու պարտավորության հետ»։ Դրանից կարճ ժամանակ անց պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Թրամփի հրամանագիրը դրեց կատարման մեջ, ինչն էլ հենց դատական հայցերի ալիք առաջացրեց։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ԱՄՆ զինված ուժերում հաշվվում է շուրջ 1,3 միլիոն գործող ծառայության զինծառայող։ Այն դեպքում, երբ իրավապաշտպանները պնդում են, որ բանակում ծառայում է մինչև 15 հազար տրանսգենդեր, պաշտոնական անձինք հայտարարում են, որ այդ թիվը կազմում է ընդամենը մի քանի հազար։
Source: https://news.am/hy/news/1040108
World
ԱՄՆ-ի դատարանը Պենտագոնին ժամանակավորապես արգելել է աշխատանքից ազատել տրանսգենդեր զինծառայողներին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։