ԱՄՆ Գերագույն դատարանը ձայների մեծամասնությամբ (5-ն ընդդեմ 4-ի) հաստատել է փոստով ուղարկված ընտրական քվեաթերթիկների մշակման օրինականությունը՝ նույնիսկ քվեարկության օրվանից հետո։

Որոշմամբ մերժվում է հայցը, որը 2024 թվականին ներկայացրել էին Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեն և մի շարք այլ հայցվորներ։ Նրանք պահանջում էին հակասահմանադրական ճանաչել Միսիսիպի նահանգի այն նորմերը, որոնք թույլ են տալիս հաշվի առնել ընտրություններից հետո՝ հինգ օրվա ընթացքում ստացված փոստային քվեաթերթիկները, պայմանով, որ դրանք ուղարկվել են ոչ ուշ, քան քվեարկության օրը։

Նմանատիպ պրակտիկա գործում է ԱՄՆ շուրջ 30 նահանգներում և Կոլումբիայի օկրուգում։ Հանրապետականները պնդում էին, որ վերոնշյալ կանոնները պետք է անօրինական ճանաչվեն՝ հայտարարելով, որ դրանք կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է դատարանի որոշումը՝ հայտարարելով, որ այն «ոտնահարում է ընտրողների իրավունքները», և կրկին դժգոհություն է հայտնել փոստով քվեարկության համակարգից՝ այն անվանելով «անազնիվ» և խախտումների նկատմամբ խոցելի։

Source: https://news.am/hy/news/1046757