ԱՄՆ Գերագույն դատարանը ձայների մեծամասնությամբ մերժել է նախագահ Դոնալդ Թրամփի փորձը՝ աշխատանքից ազատելու Դաշնային պահուստային համակարգի կառավարիչների խորհրդի անդամ Լիզա Քուկին։ Դատավճռի մասին հունիսի 29-ին հայտնել է The Wall Street Journal-ը։
Դատարանը պաշտպանել է ստորադաս ատյանների որոշումները, որոնք ավելի վաղ կասեցրել էին աշխատանքից ազատումը հայցի քննության ժամանակաշրջանում։ Քուկը, որի դեմ պաշտոնական մեղադրանքներ չէին առաջադրվել, բողոքարկել էր նախագահի որոշումը՝ հայտարարելով, որ իր հրաժարականի հիմքը շինծու է եղել։
Ըստ ամերիկյան օրենսդրության՝ նախագահը կարող է պաշտոնանկ անել Դաշնային պահուստային համակարգի խորհրդի անդամին միայն «ծանրակշիռ պատճառի» առկայության դեպքում, ինչն էլ դարձել է գործի հիմնական փաստարկը։
Դատարանը նշել է, որ առանց նման ընթացակարգի պետության ղեկավարը կարող էր իր հայեցողությամբ ազատել Դաշնային պահուստային համակարգի ղեկավարներին՝ առանց ծանուցման և դատական վերահսկողության։ Քուկը կպահպանի պաշտոնը հետագա քննության ընթացքում, որը կարող է ձգձգվել ամիսներ կամ տարիներ։
Source: https://news.am/hy/news/1046748