ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը պնդում է, որ 2025 թվականի փետրվարին վերապրել է «ձախակողմյան ակտիվիստի» մահափորձի փորձը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում իր նոր պաշտոնի երդմնակալությունից ընդամենը երկու ժամ անց:

«2025 թվականի փետրվարին ես դարձա մահափորձի թիրախ մշուշված գիտակցությամբ ձախակողմյան ակտիվիստի կողմից՝ պաշտոնը ստանձնելուցս երկու ժամ անց»,- Վաշինգտոնում անցկացված միջոցառման ժամանակ հայտարարել է Բեսենթը:

Նախարարը լրագրողներին, որոնք կփորձեն իր պատմությունը ներկայացնել որպես հորինվածք, խորհուրդ է տվել ներկա գտնվել օգոստոսին անցկացելիք դատավճռի հրապարակմանը:

Source: https://news.am/hy/news/1050262