Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաների վրա հարձակման ժամանակ Իրանը խոցել է նախանշված թիրախների 70%-ը։ Այս մասին հայտնում է իրանական Fars գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին։
«Այսօրվա գործողության ընթացքում թիրախների յոթանասուն տոկոսը հաջողությամբ խոցվել է», - ասված է հաղորդագրության մեջ։
Գործակալությունը հստակեցնում է, որ Իրանի բալիստիկ հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը կարողացել են հաղթահարել Հորդանանում գտնվող ԱՄՆ «Ալ-Ազրակ», Քուվեյթի «Ալի աս-Սալեմ» բազաներում և Բահրեյնում ԱՄՆ Հնգերորդ նավատորմի բազայում տեղակայված հակաօդային պաշտպանության համակարգերը։
Source: https://news.am/hy/news/1042481