ԱՄՆ-ում մի կին կարողացել է ողջ մնալ՝ Շաստա լեռան վրա 1500 ֆուտ (մոտ 457 մետր) բարձրությունից ընկնելուց հետո, հայտնել է CBS News հեռուստաալիքը։
«Կինը ստացել է մի քանի վնասվածք, բայց ողջ է մնացել Կալիֆորնիայի Շաստա լեռից 1500 ֆուտ բարձրությունից ընկնելուց հետո», — նշվում է նյութում։
Հստակեցվում է, որ 31-ամյա լեռնագնացուհին վերելք էր կատարում երեք հոգուց բաղկացած խմբի կազմում։ Կնոջը հայտնաբերել են գիտակից վիճակում՝ կոճի ենթադրյալ կոտրվածքով և այլ վնասվածքներով։ Կալիֆոռնիայի ճանապարհային պարեկության աշխատակիցները հաջողությամբ տարհանել են նրան լեռից։
Source: https://news.am/hy/news/1047325