Տիբեթում գորշ արջը մտել է հյուրանոց և կարողացել է ներթափանցել փակ սենյակ, որտեղ գտնվում էին երկու հյուրեր։ Բարեբախտաբար, միջադեպը տուժածների չի հանգեցրել, հայտնում է UPI-ն։

Արտասովոր դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը Նագչու քաղաքում։ Տեսահսկման տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է արջը հանգիստ քայլում հյուրանոցի միջանցքով, ապա ուժով բացում զբաղեցված սենյակներից մեկի դուռը։

Հյուրերի խոսքով՝ այն բանից հետո, երբ կենդանին հայտնվել է սենյակում, նրանք մի քանի վայրկյան լուռ նայել են միմյանց։ Այնուհետև արջը ինքնուրույն շրջվել և դուրս է եկել սենյակից՝ ագրեսիա չցուցաբերելով։

Հյուրանոցի սեփականատերը օգտագործել է լապտեր և այլ ձեռքի տակ եղած միջոցներ՝ կենդանուն վախեցնելու և շենքից դուրս բերելու համար։

Դեպքից հետո վնասված դուռը վերանորոգել են։ Հյուրանոցի ղեկավարությունը նաև հայտնել է, որ ուժեղացնում է անվտանգության միջոցները, որպեսզի ապագայում կանխի արջերի մուտքը շենք։

Source: https://news.am/hy/news/1048315