ԱՄԷ իշխանությունները հայտնել են, որ ավելի վաղ բնակիչներին ուղարկված հաղորդագրությունները հնարավոր հրթիռային սպառնալիքի մասին տեխնիկական անսարքության արդյունք են եղել։
Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման ազգային վարչության տվյալներով՝ խնդիրը վերացրել են մասնագիտացված ծառայությունները, իսկ քաղաքացիներից ներողություն են խնդրել պատճառված անհանգստության համար։
Տարածաշրջանային լարվածության ֆոնին երկրում ավելի վաղ գրանցվել էին տագնապի ազդանշաններ, որոնք խաթարումներ էին առաջացրել առօրյա կյանքում և ազդարարման համակարգերի աշխատանքում։
Source: https://news.am/hy/news/1046139