Արաբական Միացյալ Էմիրությունները նախապատրաստել են կոլումբիացի վարձկաններին Սուդան ուղարկելուց առաջ՝ տխրահռչակ Արագ արձագանքման ուժերի (RSF) կողմից մարտական գործողություններ վարելու համար։ Դրա մասին երեքշաբթի հայտարարել է Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։
HRW-ի նոր զեկույցը համալրել է միջազգային իրավապաշտպան կառույցների այն հայտարարությունների շարքը, որոնք Պարսից ծոցի միապետական հարուստ պետությանը մեղադրում են Արագ արձագանքման ուժերին ֆինանսական և ռազմական աջակցություն ցուցաբերելու մեջ։ Հիշեցնենք, որ սուդանական այս ռազմականացված խմբավորումը համատարած մեղադրվում է վայրագությունների իրագործման մեջ, որոնք հավասարազոր են ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության:
ԱՄԷ ԱԳՆ-ն, ի պատասխան Associated Press գործակալության հարցմանը, կտրականապես հերքել է նոր մեղադրանքները։
«Կոլումբիացի մասնավոր ռազմական կապալառուների հավաքագրումը լրացնում է այն աճող ապացույցների ծավալը, առ այն, որ ԱՄԷ-ն ռազմական աջակցություն է ցուցաբերում Արագ արձագանքման ուժերին, որոնք բազմիցս հրեշավոր վայրագություններ են գործել Սուդանում»,- հայտարարել է Human Rights Watch-ի Աֆրիկյան բաժանմունքի գործադիր տնօրեն Մաուսի Սեգունը։
Իր նոր զեկույցում Human Rights Watch-ը պնդում է, որ հարյուրավոր կոլումբիացի վարձկաններ վերապատրաստում են անցել էմիրաթական հրահանգիչների ղեկավարությամբ Ալ-Դաֆրա շրջանի ռազմաբազայում (Աբու Դաբիից մոտ 250 կմ դեպի արևմուտք), ինչպես նաև հենց ԱՄԷ մայրաքաղաքի մեկ այլ օբյեկտում, ինչից հետո նրանց տեղափոխել են Սուդան՝ RSF-ի ստորաբաժանումներն ուժեղացնելու համար։
Իրավապաշտպան կազմակերպությունը մեջբերում է անանուն կոլումբիացի մարտիկի խոսքերը, որը հայտնել է, որ անցյալ տարվա ապրիլին մարզել է Արագ արձագանքման ուժերի նորակոչիկներին Հարավային Դարֆուր նահանգի վարչական կենտրոն Նյալայի շրջակայքում տեղակայված մարզաճամբարներում։ Ընդ որում, վարձկանն ընդգծել է, որ նորակոչիկներից շատերը «շատ փոքր երեխաներ» են եղել։ Կազմակերպության փորձագետները հարցազրույց են անցկացրել նաև մեկ այլ կոլումբիացի պայմանագրայինի և մի շարք այլ աղբյուրների, դրանց թվում՝ Կոլումբիայի զինված ուժերի նախկին սպաների հետ։
Source: https://news.am/hy/news/1038627
World
ԱՄԷ-ն կոլումբիացի վարձկանների է վարժեցրել Սուդանի պատերազմին մասնակցելու համար. Human Rights Watch
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։