Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի հուլիսի 18-ին, այդ մասին Al Hadath հեռուստաալիքին հայտնել է աղբյուրը։

Նրա տվյալներով՝ իրանա-ամերիկյան բանակցությունների հերթական փուլը կանցկացվի անուղղակի ձևաչափով։ Միևնույն ժամանակ, Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների հանդիպման անցկացման վայրը դեռևս չի հրապարակվում։

Նշենք, որ հուլիսի 2-ին Կատարից և Պակիստանից միջնորդները Դոհայում առանձին հանդիպումներ են անցկացրել Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքներով դրական առաջընթաց է արձանագրվել։

Source: https://news.am/hy/news/1047370