ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները պետք է վերսկսվեն հուլիսի 11-ին՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի բազմօրյա հուղարկավորության ավարտից հետո, գրել է Al Arabiya հեռուստաալիքը։

Պարբերականի տվյալներով՝ բանակցությունների նոր փուլի ընթացքում նախատեսվում է քննարկել մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ Թեհրանի դեմ պատժամիջոցները, սառեցված իրանական ակտիվները, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագիրը։

Կողմերի միջև անուղղակի տեխնիկական խորհրդակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել չորեքշաբթի Դոհայում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրանք բնութագրել է որպես «շատ լավ»։

Միևնույն ժամանակ, իրանական կողմը հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են մասամբ ապաշրջափակել միլիարդավոր դոլարների սառեցված միջոցներ, սակայն ամերիկացի պաշտոնյաները, ըստ հաղորդումների, դա հերքում են։

Բանակցություններն ընթանում են երկու շաբաթ առաջ ԱՄՆ-ի և Իրանի կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագրի ֆոնին, որը նախատեսում է 60-օրյա ժամկետ՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական համաձայնության հասնելու համար։

Source: https://news.am/hy/news/1047871