ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի դիվանագիտական պարտականությունների ընդլայնման մասին՝ նրան միաժամանակ նշանակելով Սիրիայի և Իրաքի հարցերով հատուկ բանագնաց։
Truth Social սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ Թրամփը նշել է, որ Բարաքը «ակնառու աշխատանք է կատարել» և ներգրավված կլինի Սիրիայի և Իրաքի կառավարությունների հետ ԱՄՆ-ի ռազմավարական փոխգործակցության հետագա ամրապնդման գործում, որոնց հետ հարաբերությունները, ըստ նրա, «շարունակում են զարգանալ»։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Բարաքը կպահպանի Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը և կգործի ԱՄՆ Պետքարտուղարության լիակատար աջակցությամբ։
«Մենք բարձր ենք գնահատում Թոմ Բարաքի կատարած աշխատանքը և նրա անփոփոխ պատրաստակամությունը ծառայելու մեր երկրին», - նշել է ԱՄՆ նախագահը։
Source: https://news.am/hy/news/1039829
World
«Ակնառու աշխատանք». Թրամփն ընդլայնել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի լիազորությունները Մերձավոր Արևելքի քաղաքականության մեջ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։