Շաբաթ օրը զինյալը պայթուցիկներով բեռնված ավտոմեքենայով մխրճվել է Կարաչիում պակիստանյան ռեյնջերների ռազմականացված կազմավորումների նահանգային կենտրոնակայան, ինչի հետևանքով անվտանգության ուժերի հետ ինտենսիվ փոխհրաձգություն է սկսվել, հայտնել է Associated Press-ը։

Շտապօգնության մեքենաները ժամանել են դեպքի վայր, երբ անվտանգության ուժերն արձագանքել են հարավային Սինդ նահանգի մայրաքաղաքում տեղի ունեցած հարձակմանը, որի պատասխանատվությունը ստանձնել է զինյալների «Ջամաաթ-ուլ-Ահրար» խմբավորումը։

Տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ հարձակման և դրան հաջորդած փոխհրաձգության հետևանքով սպանվել են երեք զինծառայող և առնվազն երեք զինյալ։

Վերջին տարիներին Պակիստանում հաճախացել են զինյալների հարձակումները ոստիկանության և անվտանգության ուժերի վրա։

«Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան»-ը և դրա հետ կապված զինյալ խմբավորումները դեպքերի մեծ մասում կանգնած են բռնությունների հետևում։

Source: https://news.am/hy/news/1046385