Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Ցամաքային զորքերում, հայտնում է երկրի Պաշտպանության նախարարությունը։

2026 թվականի պատրաստության ծրագրին համապատասխան՝ անցկացվում են լայնածավալ օպերատիվ զորավարժություններ՝ Ցամաքային զորքերի զորամասերի մասնակցությամբ։

Նշվում է, որ զորավարժություններին, կոմանդոսի բրիգադների, մոտոհրաձգային, մեքենայացված և հրետանային բրիգադների, ինչպես նաև ապահովման զորամասերի անձնակազմի հետ մեկտեղ, մասնակցում են նաև մոբիլիզացիոն հավաքներին ներգրավված զինապարտները։

Source: https://news.am/hy/news/1048585